«Ումը՝ ճնշում են, ինքն էլ պետք է բարձրաձայնի,...

Իմ նկատմամբ ճնշումներ ոչ մի կերպ չկան: Այդ մասին, այսօր՝ մարտի 29-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր, ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը:

Հարցին՝ ԱԺ-ում էր ավելի ազատ ու անկաշկանդ թե՞ դատական համակարգում, նա պատասխանեց. «Բոլոր տեղերում էլ ես ազատ ու անկաշկանդ եմ»:

Անդրադառնալով նրան, որ չաթի պատճառով 4 դատավորներ հրաժարական են տվել, այսօր էլ Վազգեն Ռշտունին է հրաժարվել ԲԴԽ անդամի թեկնածությունից, Մախմուդյանն ասաց. «Սեփական դիմումի հիման վրա, ըստ պաշտոնական հայտարարության, դատավորների լիազորությունները դադարեցվել են: Ումը՝ ճնշում են, իրենք էլ պետք է այդ հարցը բարձրաձայնեն, ինձ ոչ մի կերպ չեն փորձել ճնշել»: