Օրեր առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Սարգիս Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։
Մամուլն արդեն գրել է, որ պատճառը կառավարական կեցավայրի մոտակայքում գտնվող հյուրանոցներից մեկում կազմակերպված հրավառությունն է եղել։ Փաշինյանը վախեցել է հրավառության ձայներից ու հեռացրել իր անվտանգության պետին, քանի որ նախապես չի կանխել հրավառությունը։
Կառավարության մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը նույն օրը ցանկացել է աշխատանքից ազատել նաև ՆԳ նախարար, իր դասընկեր Վահե Ղազարյանին, սակայն վերջին պահին մտափոխվել է:



