Ում է «էշի տեղ դնում» ոստիկանապետ Օսիպյանը

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը այսօր իրականությունից կտրված հայտարարություն է արել։ Ոստիկանապետը, մոռանալով այն հանգամանքը, որ դատարանների մուտքերը փակելու կոչ էր հնչեցրել հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարել է, որ տեղի ունեցած հավաքը ինքնաբուխ է եղել․«Կարծում եմ՝ ինքնաբուխ ակցիա և հավաք էր»,-ասել է Օսիպյանը լրագրողների հետ զրույցում։

Ոստիկանապետ Օսիպյանի հայտարարությանը արձագանքել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նախկին նախարարը իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Ինքնաբուխ է որոշակի իրադարձությունը անմիջապես արձագանքելու նպատակով անցկացվող հավաքը (այսուհետ` ինքնաբուխ հավաք), «Հավաքների ազատության մասին», ՀՀ օրենք 26-րդ հոդված։

Օսիպյանին մի քննադատեք, բարձր գնահատեք հումորը եւ իրավագիտության ժամանակակից մեկնաբանությունը։ Ինքը իրադարձություն ասելով հենց Փաշինյանի կոչը նկատի ունի։ Դրան արձագանքելու նպատակով է եղել հավաքը»։

Իսկ իրականում հետաքրքիր է, թե ու՞մ է ոստիկանապետ Օսիպյանը հայտնի կենդանու տեղ դնում։ Չէ՞ որ բոլորն էլ լսել ու տեսել են, որ քաղաքացիներին կոչով փողոց է հանել և փողոցից տուն է ուղարկել վարչապետ Փաշինյանը։