
Գիշերը Ռուսաստանը հարվածներ է հասցրել նաև դիվանագետներին, ինչը Վիեննայի կոնվենցիայի ուղղակի խախտում է։ Այս մասին սոցցանցերում գրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան ։
«ԵՄ առաքելության շենքերը Ուկրաինայում վնասվել են։ Սա դատապարտման է արժանի ոչ միայն ԵՄ-ի, այլև ամբողջ աշխարհի կողմից։ Մենք մեր զորակցությունն ենք հայտնում ԵՄ-ի մեր գործընկերներին և պատրաստ ենք օգնություն ցուցաբերել», - նշել է նա։