Ուկրաինայում պետք է հաստատվի արդար խաղաղությո...

Բոլորին է պետք Ուկրաինայում արդար խաղաղություն՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն. այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում։

«Ուկրաինայում մեզ խաղաղություն է պետք, արդար խաղաղություն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևերի»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Գուտերեշը նաև ընդգծել է, որ խոսքը ոչ միայն Ուկրաինայի, այլև Գազայի հատվածում, Լիբանանում և Սուդանում հակամարտությունների մասին է։