Ուկրաինայում մինչ այժմ սպանվել է 2500 լեհ զին...

Ուկրաինայի զինված ուժերի կազմում լեհական կորպուսը զգալի կորուստներ է կրել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ընթացքում։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս Մակգրեգորը։

«Արդեն 20 հազար զինծառայող կա Լեհաստանից, որոնք կռվում են Ուկրաինայի համար։ Նրանցից մոտ 2500-ը մահացել են և պառկել Լեհաստանի գերեզմանատներում։ Նրանք մահացել են ոչ թե իրենց հայրենիքում, այլ Ուկրաինայում»,- ասել է սպան տեսաուղերձում։