ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չգիտի, թե իրանական կողմից ում հետ են ամերիկացի պաշտոնյաները միջնորդների միջոցով բանակցում հակամարտության կարգավորման շուրջ։
«Նրանց ղեկավարները չկան։ Հավանաբար, պետք էր թողնել նրանց ղեկավարներին, որովհետև ես պատկերացում անգամ չունեմ, թե, գրողը տանի, ում հետ ենք մենք բանակցում», - հայտարարել է Թրամփը Մոնտանա նահանգում կայացած հանրահավաքի ժամանակ։
Նա կրկին կարծիք է հայտնել, որ ԱՄՆ գործողությունների հետևանքով Իրանը այլևս չունի նավատորմ, ռազմաօդային ուժեր, իսկ բանակը «ոչնչացվել է»։
Երկուշաբթի Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի շփումները շարունակվում են, սակայն փոխզիջման հասնելու համար իրանական պայմանների պահպանումը մնում է պարտադիր։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հինգշաբթի լույս գիշերը հայտարարել է, որ Իրանը պետք է պատրաստ լինի պատերազմի՝ նույնիսկ ԱՄՆ-ի հետ բանակցելիս։ Նրա խոսքով՝ երկրի գլխավոր խնդիրը ամերիկյան կրկնակի հարձակումը թույլ չտալն է։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնի հետ համաձայնագրի ստորագրումը որևէ երաշխիք չի տալիս։
Հոկտեմբերին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը բովանդակային բանակցություններ է վարում Իրանի հետ։ Ամերիկացի նախագահը վստահեցրել էր, որ առնվազն մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի պատրաստվում հարձակվել Իրանի վրա։ Սակայն ամերիկյան ԶԼՄ-ներում հաղորդումներ էին հայտնվում, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստվում են հարվածների հնարավոր վերսկսմանը։



