ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ո՛չ ժամկետային զինծառայողները, ո՛չ պահեստազորը ներկայում ներգրավված չեն և չեն ներգրավվի Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությանը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ուզում եմ ընդգծել, որ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինվորները չեն մասնակցում և չեն մասնակցելու մարտական գործողություններին, իսկ պահեստազորի լրացուցիչ զորակոչ չի լինի։ Հանձնարարված խնդիրները լուծում են միայն պրոֆեսիոնալ զինվորականները»,-ասել է ՌԴ ղեկավարը մարտի 8-ի կապակցությամբ կանանց ուղղված իր տեսաուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ «նրանք հուսալիորեն կապահովեն Ռուսաստանի ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը»։