Ուկրաինայում հակամարտության ավարտը բոլոր կողմ...

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Էր Ռիադում ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ:

Նրա խոսքով՝ Ուկրաինայում հակամարտության ավարտի ուղղությամբ աշխատանքը «բարդ ու լարված դիվանագիտություն», երկար ժամանակ և բոլոր կողմերից զիջումներ կպահանջի:

«Ուկրաինայում հակամարտության ավարտը հնարավոր է միայն բոլոր կողմերի համաձայնության դեպքում, պայմանները պետք է ընդունելի լինեն»,- ընդգծել է Ռուբիոն:

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Ուկրաինայում հակամարտությունն ավարտել արդարացիորեն և թույլ չտալ, որ այն վերսկսվի 2-3 տարի անց:

Ռուբիոյի խոսքով՝ ինչ-որ փուլից Եվրամիությունը ևս պետք է հայտնվի բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ: