Ուկրաինայում բրիտանական զորքերի տեղակայումը կ...

Ուկրաինայում բրիտանական ռազմական կոնտինգենտի տեղակայումը կնշանակի պատերազմ հայտարարել Ռուսաստանին, զգուշացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Այսպես է նա մեկնաբանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի ժամանումը Կիև՝ «պատմական անվտանգության համաձայնագիր» ստորագրելու համար։

«Հուսով եմ, որ մեր հավերժական թշնամիները՝ ամբարտավան բրիտանացիները, կհասկանան, որ իրենց պաշտոնական ռազմական կոնտինգենտի տեղակայումն Ուկրաինայում կնշանակի պատերազմ հայտարարել մեր երկրին»,- գրել է Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։