Ռուսաստանն անօդաչու թռչող սարքից թունավոր նյութերի կիրառմամբ հարձակում է իրականացրել Ուկրաինայում ռուսական զորքերի դիրքերի վրա։ Այդ մասին շաբաթ հայտարարել է ՌԴ ՊՆ Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«2022 թվականի ապրիլի 21-ին անօդաչու թռչող սարքից ռուսական զորքերի դիրքերի վրա գցվել է ամպուլներով կոնտեյներ։ Նախատեսվում էր, որ երբ դրանք կոտրվեն, քիմիական ռեակցիա տեղի ունենա, որը կառաջացնի պայթյուն և հրդեհ՝ թունավոր նյութերի արտանետմամբ»,- ասել է նա։
Կիրիլովի խոսքով, ամպուլների պարունակության առնչությամբ ՌԴ ՊՆ 27-րդ գիտական կենտրոնի լաբորատորիայում քիմիական անալիզ է իրականացվում:
«Այսպիսով, փորձելով վարկաբեկել ռուսական զորքերի հատուկ ռազմական գործողությունը, Կիևի ռեժիմը, ամերիկյան վարչակազմի առաջարկով, կարող է մոտ ապագայում իրականացնել այնպիսի սցենարներ, որոնք կհանգեցնեն տասնյակ հազարավոր ուկրաինացիների մահվան և առաջացնել բնապահպանական ու հումանիտար աղետ»,- ընդգծել է գեներալը։