Ուկրաինային նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհր...

Մի քանի երկրներ պահանջել են Ուկրաինային նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել. ինչպես սպասվում Է, այն կկայանա մարտի 17-ին:

«Մեծ Բրիտանիան, Ալբանիան, Ֆրանսիան, Իռլանդիան, Նորվեգիան եւ ԱՄՆ-ը պահանջել են Ուկրաինային նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել»,-ասվում Է կազմակերպությանն առընթեր բրիտանական ներկայացուցչության Twitter-ում:
Տեղեկատվության համաձայն, որը ներկայացվում Է կազմակերպության կայքում, հանդիպումը պլանավորված Է տեղական ժամանակով 15:00-ին (Երեւանի ժամանակով 23:00-ին), տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը: