Օգոստոսի 20-ի գիշերը անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Նիժնեկամսկ քաղաքում գտնվող «Տանեկո» նավթավերամշակման գործարանի (ՆՎԳ) վրա։ Նախնական տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել է 12 մարդ։ Այս մասին հայտնում են OSINT ալիքները։
Համացանցում հրապարակվել են Նիժնեկամսկի նավթավերամշակման գործարանին հարվածի պահի կադրերը, ինչպես նաև տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ռուսական «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային համալիրը փորձում հետ մղել հարձակումը։
Նախնական տվյալներով՝ «Տանեկո» ՆՎԳ-ում զոհվել է առնվազն 12 մարդ։ Մոնիթորինգային ալիքի վարկածով՝ ինչպես նախորդ նմանատիպ հարձակումների դեպքում, զոհվածների թվում կարող են լինել նաև օտարերկրյա մասնագետներ։
Նույն գիշերը անօդաչուները հարձակվել են Ռուսաստանի տարածքում գտնվող ևս մի քանի օբյեկտների վրա, այդ թվում՝ Կրասնոդարի երկրամասում գտնվող «Տաման-Նեֆտ» նավթային տերմինալի և 500 կՎ լարման «Տաման» ենթակայանի վրա։
Մոսկվայի մերձակայքում խոցված անօդաչուների թիվը հասել է 20-ի։ Այս մասին են վկայում Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրապարակումները։
«ՌԴ պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը ոչնչացրել են Մոսկվայի ուղղությամբ թռչող 12 ԱԹՍ», — Telegram-ում գրել է Սոբյանինը։
Ավելի վաղ՝ գիշերվա ընթացքում, նա հայտնել էր ութ խոցված անօդաչուի մասին։
Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում չեղարկվել են թռիչքների նկատմամբ սահմանափակումները։ «Շերեմետևո» օդանավակայանում այս գիշեր սահմանափակումներ չէին սահմանվել։



