Ուկրաինայի ԶՈւ-ն 23,802 անգամ խախտել է մայիսի...

Հատուկ ռազմական գործողության գոտում հրադադարի ռեժիմի գործողության ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը 23,802 անգամ խախտել են կրակի դադարեցման կարգը։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության գոտում հրադադարի ռեժիմի գործողության ժամանակահատվածում արձանագրվել է ուկրաինական կողմից հաշտության խախտման 23,802 դեպք»,- նշել են գերատեսչությունում։

Հիշեցնենք, որ Հաղթանակի օրվա կապակցությամբ հայտարարված հրադադարը սկսվել էր մայիսի 8-ին՝ ժամը 00:00-ից և գործել է մինչև մայիսի 11-ը։