Ուկրաինայի շուրջ ճգնաժամը չի հանգեցրել Եվրոպայի պարենային անվտանգության համար սպառնալիքի, սակայն նման ռիսկ կա Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ կարծիքն Է հայտնել գյուղատնտեսության հարցերով եվրակոմիսար Յանուշ Վոյցեխովսկին մարտի 29-ին El Pais թերթում հրապարակված հարցազրույցում:
«Ուկրաինայից ներմուծումը կազմել Է տարեկան 6 միլիարդ եվրո մինչեւ պատերազմը,- նշել Է նա:- Դրանք խոշոր թվեր են, բայց դրանց կորուստը վտանգ չի ստեղծում Եվրոպայի անվտանգության համար»: «Եվրոպայի պարենային անվտանգության համար ռիսկ չկա, բայց (վտանգ) կա Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսայն Աֆրիկայի համար»,- կարծում Է Վոյցեխովսկին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: