Ուկրաինայի քաղաքացիները պետք է մինչև սեպտեմբե...

Ուկրաինայի քաղաքացիները, որոնք գտնվում են Ռուսաստանում առանց օրինական հիմքերի, պետք է մինչև սեպտեմբերի 10-ն օրինականացնեն իրենց կարգավիճակը  կամ լքեն երկիրը։ Այդ մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրում, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Նորմերը ներդրվում են միգրացիայի կարգավորման միջոցառումների բարելավման շրջանակում։

Հրամանագրի տեքստում ասվում է. «Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ուկրաինայի քաղաքացիները, որոնք չունեն ՌԴ-ում գտնվելու (բնակության) օրինական հիմքեր, պարտավոր են մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ը կամավոր լքել Ռուսաստանի Դաշնությունը կամ կարգավորեն իրենց իրավական կարգավիճակը Ռուսաստանի Դաշնությունում»:

Ռուսաստանի Դաշնությունում փետրվարից գործում է անօրինական միգրանտների արտաքսման ռեժիմ։ Նման անձինք պետք է օրինականացնեն իրենց կեցությունը կամ լքեն Ռուսաստանը մինչև ապրիլի 30-ը։ Այսպիսով, Ուկրաինայի քաղաքացիները լրացուցիչ ժամանակ են ստացել Ռուսաստանի Դաշնությունում իրենց գտնվելն օրինականացնելու համար։