Սինանյանն ու Պոլսո Հայոց պատրիարքը քննարկել ե...

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Պոլսո հայոց պատրիարքարանը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ Զարեհ Սինանյանն ընդգծել է, որ իր՝ Ստամբուլ առաջին այցի ընթացքում ցանկանում էր ծանոթանալ Թուրքիայի հայ համայնքի հոգևոր կենտրոնի գործունեությանը։

Պոլսո Հայոց պատրիարքը շնորհակալություն է հայտնել Զարեհ Սինանյանին այցելության համար։ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Զարեհ Սինանյանին տեղեկություններ է փոխանցել պատրիարքական աթոռի, հայ համայնքի մասին, հաջողություն է մաղթել Սինանյանին և ընդգծել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը։