
Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ Արևմուտքը Զելենսկու միջոցով իրական ցեղասպանություն է իրականացնում, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«120 հազար մարդու արտակարգ զորահավաքը երկրի քաղաքացիներին սպանելու մեխանիզմ է»,- ասել է նա:
Զախարովայի խոսքով, Եվրամիությունը պատասխանատու է Կիևի ռեժիմի նեոնացիստների բոլոր հանցագործությունների համար, որոնց աջակցում է:
«Կիևը հրեշավոր պարտություններ է կրում բոլոր ճակատներում՝ փորձելով դրանք փոխհատուցել ռուսաց լեզվի դեմ գործողություններով»,- ավելացրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: