«Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ ՌԴ-ն կշարունակի համառորեն բացատրել իր ճշմարտացիությունը»․ այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում․
«Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ։ Դա գաղտնիք չէ։ Ուստի, սա մեր հայ բարեկամների հայտնի դիրքորոշումն է։ Մենք նրանց հետ համաձայն չենք և համառորեն կշարունակենք բացատրել մեր իրավացիությունը», - ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։