Ուկրաինայի հարցով բանակցություններին պետք է ն...

ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները Աբու Դաբիում կայացած բանակցություններում պայմանավորվել են աշխատել Ուկրաինայում երկարատև և համապարփակ խաղաղության հաստատման շուրջ բազմակողմ բանակցություններում եվրոպական երկրների ներգրավման ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Միացյալ Նահանգները, Ուկրաինան և եվրոպացի գործընկերները կշարունակեն աշխատել սերտ համագործակցությամբ ողջ բանակցային գործընթացի ընթացքում՝ ընդհանուր նպատակ ունենալով առաջ շարժվել դեպի եվրոպացի գործընկերների մասնակցությամբ ավելի լայն բազմակողմ քննարկումներ և հասնել համապարփակ ու կայուն խաղաղության»,- գրել է Ուիթկոֆը ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններից առաջ անցկացված հանդիպման արդյունքներով։