Երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին...

Ղազախստանի գործընկերոջս հետ ավելի շատ քննարկել ենք գլոբալ լոգիստիկ հնարավորությունները։ Այս մասին Լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ անդրադառնալով Ղազախստանի տրանսպորտի նախարարի այցին Հայաստան։

«Ի վերջո, Հայաստանի ենթակառուցվածքային զարգացումները ենթադրում են, ավելի մեծ կապակցվածություն, և այդ իմաստով, իհարկե, Չինաստանից հետո Ղազախստանն է այն երկիրը, որով ամենաշատ տարանցումներ են տեղի ունենալու ամենայն հավանականությամբ։ Ինչ մնում է երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելուն՝ նման հարց չենք քննարկել»,-ասել է Գրիգորյանը։

Անդրադառնալով Իրանի փոխնախագահի այցին՝ Գրիգորյանն ընդգծեց, որ չկա մի ոլորտ, որի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերված չլինեն և արձանագրված չլինեն։ «Հիմա մենք հարգարժան փոխնախագահի հետ, պիտի հետևենք այդ պայմանավորվածությունների կատարմանը և իրականացմանը, ոլորտները՝ առևտուր, էներգետիկա, այդ թվում՝ գազ, էլեկտրաէներգիա, գործարքի պրոյեկտի իրականացման ընդլայնման հնարավորություններ, մշակույթ, ենթակառուցվածքներ, որը նույնպես շատ կարևոր է։ Այսինքն, ենթակառուցվածքների փոխկապակցում և զարգացում։ Բոլոր ուղղություններով տարբեր պայմանավորվածություններ կան»- ասաց նա։

Գրիգորյանի դիտարկմամբ՝ ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումը եղել է տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից։