Ուկրաինայի հակամարտությունը և կլիմայական ճգնաժամը արմատապես փոխել են քաղաքական գործիչների վերաբերմունքը միջուկային էներգիայի նկատմամբ: Այդ մասին «Financial Times»-ին տված հարցազրույցում ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
Գրոսսիի խոսքով, էներգետիկ անվտանգությունը վերջերս «վերադարձել է քաղաքական գործիչների առաջնահերթությունների ցուցակի առաջին տեղ»: Միևնույն ժամանակ, մեկնաբանելով միջուկային զենքի տարածման հնարավորությունը, Գրոսսին նշել է, որ բոլոր երկրները, որոնք դիտարկում են միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը, «լավ համբավ» ունեն ՄԱԳԱՏԷ-ի մոտ և համագործակցում են գործակալության հետ։