Ուկրաինայի հակամարտության գոտում իրավիճակը շա...

Ուկրաինայի շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն ԱՄՆ-ը կարծում է, որ իրավիճակը Ուկրաինայի համար բարենպաստ կզարգանա մինչև հաջորդ ձմեռ։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակ։

«Լարված մարտեր են ընթանում, մենք տեսել ենք, որ իրավիճակը փոխվում է այս կամ այն ​​կողմի օգտին: Վերջերս մենք տեսանք թեժ մարտեր Բախմուտում»,-ասել է  նա:

Հարցին, թե արդյոք ուկրաինական ուժերը կարող են նշանակալից առաջընթաց գրանցել մինչև հաջորդ ձմեռ, Օսթինը պատասխանել է. «Կարծում եմ, որ հնարավորություն կա»: «Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի նրանց տանք հաջողության հասնելու լավագույն հնարավորությունը»,- ասել է նա։

Այն հարցին, թե արդյոք լավատես է Ուկրաինայի համար ռազմական գործողությունների հեռանկարների վերաբերյալ, Օսթինը պատասխանել է. «Դա ճիշտ է»: