Ո՞նց եք պատկերացնում Սահմանադրության փոփոխութ...

«Տիկին Ջուլհակյան, 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ կապված անորոշություններ, իհարկե, կան, և դրանք շատ են, բայց որոշակիություններ էլ կան, և ամենակարևոր որոշակիությունն այն է, որ դուք չեք ստացել սահմանադրական մեծամասնություն։ Այսինքն, ավելի պարզ ասած, գնացել եք, ներկայացրել եք հանրությանը ձեր ծրագրերը, այդ թվում՝ Ալիևի պահանջած նոր Սահմանադրություն ունենալը, և չեք ստացել անհրաժեշտ թվով ձայներ դա իրագործելու համար։ Բայց ընտրություններից հետո էլ դուք շարունակում եք այդ օրակարգը, հայտարարում եք, որ Հայաստանն ունենալու է նոր Սահմանադրություն՝ այն Սահմանադրությունը, ինչպիսին Ադրբեջանն է պատկերացնում։

Ինձ հետաքրքիր է, կնկարագրե՞ք մեխանիզմը, թե ինչպես եք պատկերացնում։ Այստեղ չունեք անհրաժեշտ թվով ձայներ։ Հիմա, երբ խոսում եք (եթե ունենայիք, պարզ է, պիտի բերեիք, դնեիք հանրաքվեի), երբ մտածում եք, քննարկումներ եք իրականացնում, ինչպե՞ս եք պատկերացնում, ի՞նչ ընթացակարգով պիտի դա լինի, ինչպե՞ս պիտի լինի։ Եվ խնդրում եմ, կասե՞ք նաև ժամանակահատվածի հետ կապված, ի՞նչ ժամանակահատվածում եք պատկերացնում։ Մինչև ընտրությունները խոստացել էիք տեքստը հրապարակել, դա չարեցիք, ի՞նչ ժամանակահատվածի մասին է խոսքը»,- նման հարցադրմամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը դիմեց ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին։

Մանրամասն՝ տեսանյութում։