Ուկրաինայի և Ադրբեջանի արտգործնախարարները քնն...

Հանդիպում է կայացել Ադրբեջանի և Ուկրաինայի արտգործնախարարների միջև։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան հանդիպել են սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում։

Նրանք քննարկել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային և հումանիտար ասպեկտները։

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։