Ուկրաինայի էներգետիկ կարողությունների 70 %-ը...

Ուկրաինայի էներգետիկ կարողությունների 70 %-ը ոչնչացվել է։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ 

Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին ժամանելիս Բորելն ասել է, որ ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցության ուժեղացումը և Կիևին հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարումը։

«Ուկրաինայի հարցով այսօր երկու հիմնական խնդիր կա՝ փորձել խուսափել էներգահամակարգի ամբողջական ոչնչացումից: Ուկրաինայի էներգիայի արտադրության կարողությունների 70 %-ը ոչնչացվել է։ Հիմա ամառ է, բայց ձմռանն ամեն ինչ շատ ավելի բարդ կլինի: Ես անդամ երկրներին կոչ կանեմ ավելի շատ աջակցություն տրամադրել էլեկտրական ցանցը վերակառուցելու և փոխարինելու համար՝ ապահովելու ավելի շատ էներգիայի արտադրություն։ Երկրորդը հակաօդային պաշտպանության միջոցներն են», - ասել է Բորելը: