Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ժամանակ կպահանջի և այժմ օրակարգում չէ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Գոյություն ունի Ուկրաինայի՝ դեպի ՆԱՏՕ տանող ուղի, որը համաձայնեցվել է 2024 թվականի գագաթնաժողովում։ Այդ ուղին ժամանակ կպահանջի, քանի որ որոշ դաշնակիցներ դեռևս չեն աջակցում անդամակցությանը։ Հետևաբար, դա այժմ օրակարգում չէ։ Դրա փոխարեն մենք աշխատում ենք անվտանգության երաշխիքների ուղղությամբ՝ հրադադարից կամ խաղաղության համաձայնագրից հետո»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին սպառնալիք կստեղծի Ռուսաստանի անվտանգության համար, և հենց այդ սպառնալիքն է դարձել հատուկ ռազմական գործողության մեկնարկի պատճառներից մեկը։



