Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կարող է դառ...

Եվրահանձնաժողովի  նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ տեսնում է Եվրամիությանն անդամակցությանն անդամակցելու  Ուկրաինայի առաջընթացն արագացնելու անհետաձգելի անհրաժեշտություն: 

 Ուրսուլա ֆոն դեր Լայենն այդ մասին ասել է Եվրախորհրդարանի լիագումար նիստի ժամանակ ունեցած ելույթում։ 

«Այս անդամակցությունը ոչ միայն համապատասխանում է Ուկրաինայի ձգտմանը, այն նաև կարող է դառնալ մեր անվտանգության ամենամեծ երաշխիքը», - ասել է նա։ 

Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը հանգամանորեն աշխատում է Ուկրաինայի հետ՝ անդամակցության շուրջ բանակցությունների առաջին փուլի մեկնարկը և հետագա բոլոր փուլերի բացումը 2025 թվականին ապահովելու համար։

«Ուկրաինայի անդամակցությունը մեր միությանը լավագույն միջոցն է արդար ու կայուն խաղաղություն ապահովելու համար։ Մեր ողջ պատմության ընթացքում խաղաղությունն ու եվրոպական ինտեգրացիան միշտ ընթացել են ձեռք ձեռքի տված», -նշել է ֆոն դեր Լայենը։