Ուկրաինան ծրագրում է պայթյուն կազմակերպել ՌԴ...

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Մոսկվայում ձերբակալել է ՌԴ մի քաղաքացու, ով ուկրաինական ահաբեկչական կազմակերպությունների հանձնարարությամբ պատրաստվում էր պայթյուն իրականացնել Պաշտպանության նախարարության օբյեկտների մոտ։

«ՌԴ ԱԴԾ-ն Մոսկվայում ձերբակալել է 1981 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացու, ով ՌԴ-ում արգելված ուկրաինական ահաբեկչական կազմակերպությունների շահերից ելնելով՝ ծրագրել էր ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով պայթյուն իրականացնել Ռուսաստանի պաշտպանության նախարարության օբյեկտների հարակից տարածքում»,- այս մասին նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Հաղորդվում է, որ մեղադրյալը սեփական նախաձեռնությամբ է կապ հաստատել գրոհայինների հետ, ինչից հետո նրանց հանձնարարությամբ ժամանել է Մոսկվա՝ «ինքնաշեն պայթուցիկ սարքի կիրառմամբ ահաբեկչական գործողություն» իրականացնելու նպատակով։

Ձերբակալվածի մոտ հայտնաբերվել և առգրավվել է սմարթֆոն, որի միջոցով նա կապ է պահպանել իր համակարգողի հետ։