Ուկրաինան պատրաստվում է օգնել ԱՄՆ-ին Մերձավոր...

Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկին արդեն հանձնարարականներ է տվել Մերձավոր Արևելք ուկրաինացի մասնագետների պատրաստման և գործուղման վերաբերյալ՝ իրանական «Շահեդներին» դիմակայելու հարցում ԱՄՆ-ին օգնություն ցուցաբերելու նպատակով, հայտնում է Ռոյթերս-ը։

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն օգնության խնդրանքով դիմել էր Ուկրաինային՝ Մերձավոր Արևելքի որոշ երկրներում իր բազաները և զինվորականներին պաշտպանելու համար։

«Մենք Միացյալ Նահանգներից հարցում ենք ստացել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում «Շահեդներից» պաշտպանվելու հարցում կոնկրետ աջակցության վերաբերյալ։ Ես հանձնարարականներ եմ տվել, տրամադրել անհրաժեշտ միջոցները և ապահովել ուկրաինացի մասնագետների ներկայությունը, ովքեր կարող են երաշխավորել անվտանգության պատշաճ մակարդակը»,- մեջբերում է պարբերականը նախագահի հայտարարությունը։