Ուկրաինացի զինվորականներն այսօր՝ օգոստոսի 14-ին, շարունակել են իրենց առաջխաղացումը Կուրսկի շրջանում։ Տարածաշրջանում նրանք հասնում են ռազմավարական նպատակի։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն ՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու երեկոյան ելույթին։
«Այսօր Կուրսկի շրջանում առաջընթաց կա. մենք հասնում ենք մեր ռազմավարական նպատակին»,- նշել է պետության ղեկավարը։
Երեկ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտնել էր, որ ուկրաինական բանակը վերահսկում է Կուրսկի 74 բնակավայր։



