Ուկրաինան Կանադայից կստանա 20 միլիոն կանադական դոլարի (14,4 միլիոն ԱՄՆ դոլարի) չափով ֆինանսական օգնություն էներգետիկայի վերականգնման համար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն Telegram-ի իր ալիքում:
«Գնահատում ենք Կանադայի հետևողական աջակցությունը․․․ և վերջերս հայտարարված 20 միլիոն կանադական դոլարի փոխանցումն Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին», - գրել է վարչապետը:
Ուկրաինայում 2025 թվականի վերջից սկսվել են էլեկտրամատակարարման խնդիրներ՝ սաստիկ ցրտերի և էներգետիկ ենթակառուցվածքների լայնածավալ վնասվածքների պատճառով:
Շատ տարածաշրջաններում մինչև հիմա սահմանում են էլեկտրականության ամենօրյա անջատումներ մի քանի ժամ տևողությամբ:



