Ուկրաինան հրաժարվում է Ղրիմը և Սևաստոպոլը ռազ...

Ուկրաինայի գրավոր առաջարկները ենթադրում են հրաժարում Ղրիմը և Սևաստոպոլը ռազմական ճանապարհով վերադարձնելու ցանկությունից: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, փոխանցում է РИА Новости-ն:

«Ուկրաինան հրաժարվում է Ղրիմը, Սեւաստոպոլը ռազմական ճանապարհով վերադարձնելու ձգտումից եւ հայտարարում է, որ դա հնարավոր է միայն բանակցությունների միջոցով: Իհարկե, դա չի համապատասխանում մեր դիրքորոշմանը, բայց Ուկրաինան ձեւակերպեց իր մոտեցումը», - ասել է Մեդինսկին:

Մեդինսկիի խոսքով՝ Կիևի գրավոր առաջարկները ներառում են այն երկրների ցանկը, որոնք կլինեն Ուկրաինայի անվտանգության երաշխավորները:

Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում կայացել են ռուս-ուկրաինական բանակցությունները: