«Ուկրաինան և Սիրիան ստորագրել են դիվանագիտակա...

Վլադիմիր Զելենսկին X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Ուկրաինան և Սիրիան ստորագրել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին կոմյունիկե, այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։ 

«Ուկրաինան և Սիրիան ստորագրել են դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման վերաբերյալ համատեղ կոմյունիկե», - գրել է Զելենսկին։

Զելենսկին նշել է, որ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարային ոլորտները, երկու երկրների առջև ծառացած անվտանգության սպառնալիքները և դրանց հակազդելու կարևորությունը։

Երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունները խզվել են 2022 թվականին։