Ուկրաինան և Լիտվան պայմանավորվել են հեռահար ա...

Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը և Լիտվայի պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն ստորագրել են համաձայնագիր «հեռահար անօդաչու թռչող սարքերի» համատեղ արտադրություն սկսելու մտադրության մասին։ ս մասին Շմիգալը հայտնել է Telegram-ի իր ալիքում։ 

«Միասին կենտրոնանալու ենք համատեղ արտադրություն սկսելու, այդ թվում՝ հեռահար անօդաչու թռչող սարքերի ստեղծման վրա։ Լիտվայում և Ուկրաինայում պաշտպանական արտադրանքի համատեղ արտադրության մասին համապատասխան մտադրության համաձայնագիրը ստորագրվել է Կիևում՝ Լիտվայի պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեի հետ միասին», - գրել է նա։

Շմիգալի խոսքով՝ այս փաստաթուղթը կօգնի զարգացնել ուկրաինական ընկերությունները Լիտվայում և կստեղծի տեխնոլոգիաների փոխանակման հնարավորություն։