Ուկրաինան երկարաձգել է ռազմական դրությունն ու...

Ուկրաինայի Գերագույն ռադան աջակցել է Զելենսկու առաջարկին և մինչև 2027 թվականի հունվարի 29-ը երկարաձգել ռազմական դրությունն ու ընդհանուր զորահավաքը, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը։

Սա արդեն 21-րդ անգամն է, ինչ գործող գումարման խորհրդարանը կողմ է քվեարկում ռազմական դրության և զորահավաքի երկարաձգմանը։