ԱՄՆ-ի և Իրանի միջև լայնածավալ էսկալացումը կար...

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության սրման հետևանքով Մերձավոր Արևելքում իրավիճակը կարող է լիովին դուրս գալ վերահսկողությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

«Մեզ անհրաժեշտ են առավելագույն զսպվածություն և դիվանագիտական լուծումներ։ Եթե զենքի շաչյունը, որի ականատեսն ենք մենք այժմ, վերածվի փոխադարձ լայնածավալ էսկալացման, տարածաշրջանում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից», - գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը X սոցիալական ցանցում։

Գուտերեշը հոկտեմբերի 24-ից եռօյա այցով Եգիպտոսում է։ Նա գրառման մեջ նաև նշել է, որ Կահիրեում ունեցած հանդիպումների ժամանակ բարձր է գնահատել Եգիպտոսի միջնորդական դերը ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության համար պայմաններ ստեղծելու գործում։

Բացի այդ, նա կոչ է արել լիովին վերականգնել նավագնաց