Ուկրաինայի պաշտպանության ուժերը պաշտոնապես հաստատել են, որ դուրս են գալիս Ուգլեդարից։ Ռուս զինվորականները մինչ այդ հայտնել էին, որ գրավել են քաղաքը Դոնեցկի մարզի հարավ-արեւմուտքում։
«Խորտիցա» օպերատիվ-ռազմավարական զորախմբի տեղեկացմամբ՝ շրջապատման սպառնալիքի պատճառով ուկրաինացի զինվորականները որոշել են դուրս բերել զորքերը քաղաքից։
«Բազմաթիվ կորուստներ կրելով երկարատեւ մարտերի ընթացքում՝ հակառակորդը չի հրաժարվել Ուգլերոդը զավթելու փորձերից։ Ցանկացած գնով քաղաքը վերահսկողության տակ վերցնելու համար կարողացել է ուժերն ուղղել թեւերին հարվածներ հասցնելուն, որոնք հյուծել են Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումների պաշտպանությունը։ Հակառակորդի գործողությունների հետեւանքով ծագել է քաղաքի շրջապատման սպառնալիք։ Բարձրագույն հրամանատարությունը թույլ է տվել իրականացնել մանեւր՝ Ուգլերոդից ստորաբաժանումները դուրս բերելու համար, անձնակազմի եւ մարտական տեխնիկայի պահպանման, հետագա գործողություններ վարելու համար դիրքեր զբաղեցնելու նպատակով»,- նշվել է ուկրաինացի զինվորականների հայտարարությունում։
Ուգլեդարի համար մարտերը, որը մեծ ռազմավարական նշանակություն ունի, ընթանում էին 2022թ. մարտի վերջից։