Ուկրաինան Ճապոնիայից 1,3 մլրդ դոլարի ֆինանսակ...

Ճապոնիայի կառավարությունն Ուկրաինային է փոխանցել 1,3 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն Extraordinary Revenue Acceleration (ERA) ծրագրի շրջանակներում, որը նախատեսում է մարում մինչև 2042 թվականն ընկած ժամանակահատվածը Ռուսաստանի սառեցված ակտիվների վերաներդրումից ստացվող տոկոսների հաշվին: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն Telegram-ի իր ալիքում:

Սա Ճապոնիայից երկրորդ ֆինանսական տրանշն է ERA ծրագրով: 2022 թվականի փետրվարից Ճապոնիան Ուկրաինային է տրամադրել 10,7 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն: