Ուկրաինան ավելի քան 3 միլիոն արկ է ստացել  չե...

Ուկրաինան ավելի քան 3 միլիոն խոշոր տրամաչափի զինամթերք է ստացել չեխական նախաձեռնության շրջանակում, որի նպատակն էր արևմտյան երկրների հաշվին մատակարարել երրորդ երկրներում գնված արկերը։ Այս մասին հաղորդել է ČTK լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկուն:

«Զինամթերքի մատակարարման մեր նախաձեռնությանն այժմ միացած են ևս 15 պետություն: Ուկրաինան մեր միջնորդությամբ արդեն ստացել է ավելի քան 3 միլիոն միավոր խոշոր տրամաչափի զինամթերք: Միայն 2024 թվականին դա եղել է 1,5 միլիոն արկ: Ընթացիկ տարվա ընթացքում մենք մատակարարել ենք 1 միլիոն (արկ)», - ասել է նախարարը: