Ուկրաինան առաջարկել է խաղաղության բանակցությո...

Ուկրաինան պաշտոնապես դիմել է պատկան մարմիններին Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր գագաթնաժողովը Թուրքիայում անցկացելու խնդրանքով։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան հայտնել է, որ Կիևը ձգտում է վերսկսել խաղաղության բանակցությունները, որոնք որոշ ժամանակ փակուղի են մտել։

Նա նշել է, որ Ուկրաինան առաջարկել է խաղաղության բանակցություններն անցկացնել Թուրքիայում։ Բացի այդ նշվել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ նաև Ռուսաստանից կամ Բելառուսից բացի ցանկացած այլ անվտանգ վայրում։

Հիշեցնենք, որ վերջին հիմնական բանակցություններն անցկացվել են 2026-ի փետրվարի 17-18-ը Ժնևում։