Ուկրաինան 1 միլիարդ դոլար է ստացել Ճապոնիայից և Մեծ Բրիտանիայից: Այդ միջոցները կուղղվեն սոցիալական և հումանիտար ոլորտների ծախսերը հոգալու համար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։
«Ուկրաինան 1 միլիարդ դոլար է ստացել Ճապոնիայից և Մեծ Բրիտանիայից: Տրանշը տրամադրվել է այս պետությունների կառավարությունների երաշխիքների ներքո՝ Համաշխարհային բանկի DPL ծրագրի շրջանակներում։ Հավաքագրված միջոցները կուղղվեն մեր տնտեսության ամրապնդմանը և սոցիալական ու հումանիտար ոլորտներում առաջնահերթ ծախսերի ֆինանսավորմանը», - գրել է Շմիհալն իր Telegram ալիքում։