Ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցո...

Ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները դադարեցված են, սակայն ռուսական կողմը կապի մեջ է ամերիկյան կողմի հետ և քննարկում է նախևառաջ ուկրաինական հիմնախնդիրը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այժմ եռակողմ բանակցություններում դադար է: Մենք կապեր ունենք ամերիկացիների հետ, բայց տեսնում ենք, որ ուկրաինացիներն էլ են նրանց հետ ակտիվորեն բանակցում: Այժմ ամերիկյան բանակցողները՝ մենք գիտենք, թե ում մասին է խոսքը, նրանք այժմ զբաղված են այլ բանով, ավելի մեծ խնդրով», - ասել է Ուշակովը:

Այսպես նա պատասխանել է լրագրողների խնդրանքին՝ պարզաբանել, թե արդյոք կարելի է այժմ խոսել ուկրաինական հիմնախնդրի շուրջ ամերիկացիների հետ շփումների դադարի մասին:

Նա նաև պատասխանել է այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը տեղեկացնում է ռուսական կողմին ուկրաինացիների հետ իր բանակցությունների ընթացքի մասին:

«Շփումների գործընթաց է գնում, և այդ շփումների ընթացքում մենք քննարկում ենք, ես կասեի՝ նախևառաջ ուկրաինական հիմնախնդիրը», - ասել է Ուշակովը: