Ուկրաինական F-16-ի աղետի հետաքննությանը կներգ...

СNN ամերիկյան հեռուստաընկերությունը, հղում կատարելով ուկրաինական զինվորական շրջանակներում ունեցած աղբյուրներին, տեղեկացրել է, որ Ուկրաինայում F-16-ի աղետի հետաքննությանը կներգրավվեն միջազգային փորձագետներ։ Հինգշաբթի հայտնի է դարձել, որ օգոստոսի 26-ին ռուսական զանգվածային հրթիռային գրոհի ժամանակ Ուկրաինայի ՌՕՈւ-ն կորցրել է F-16 կործանիչներից մեկը, որը տրամադրել էին արեւմտյան դաշնակիցները։ Աղետի պատճառների մասին ուկրաինացի զինվորականները պաշտոնապես չեն տեղեկացրել։ Բի-բի-սիի աղբյուրների տվյալներով՝ Ուկրաինայի բանակը բացառում է օդաչուի սխալի եւ այն վարկածները, որ ինքնաթիռը խփվել է ռուս զինվորականների կողմից։ Որոշ ԶԼՄ-ներ եւ ուկրաինացի քաղաքական գործիչներ տեղեկացնում են, որ կործանիչը կարող էր դառնալ «բարեկամական կրակի» զոհը, այսինքն՝ պատահաբար խոցվեր ՀՕՊ միջոցներով, բայց այս վարկածը եւս առայժմ ծանրակշիռ հաստատում չի ստացել։