Ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ս...

Երեկ երեկոյան Սվետլոգրադում նավթային պահեստի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել, հայտնել է Ստավրոպոլի երկրամասի ղեկավար Վլադիմիր Վլադիմիրովը։ Նա պնդում է, որ զոհեր և վիրավորներ չկան։

Baza telegram ալիքը պնդում է, որ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո նավթի պահեստում հրդեհ է սկսվել։

Այսօր՝ ավելի վաղ, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ անցած գիշեր ուկրաինական 83 անօդաչու թռչող սարք են խոցել Կուրսկի, Վորոնեժի, Բրյանսկի, Օրյոլի և Բելգորոդի շրջանների, ինչպես նաև միացված Ղրիմի վրա։

Ռազմական գերատեսչության զեկույցում Ստավրոպոլի երկրամասը չի նշվել։