Ուկրաինացիները լեհերին կսովորեցնեն պայքարել Ռ...

Վարժանքները տեղի կունենան Լեհաստանում գտնվող ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնում, քանի որ այնտեղ «ավելի անվտանգ» է, քան Ուկրաինայում, հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։

«Արևմուտքի հասարակությունն ու կառավարությունները պետք է անհապաղ գիտակցեն, որ հենց ուկրաինացիներն են մեզ սովորեցնելու դիմակայել Ռուսաստանին, այլ ոչ թե հակառակը», - հավելել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը, հաղորդում է DW-ն։

Սիկորսկու կարծիքով, Լեհաստանի տարածքի վրա ռուսական ԱԹՍ-ների հետ կապված վերջին միջադեպը կարելի է դիտարկել որպես «մեր պաշտպանական նախապատրաստությունները արագացնելու ազդանշան»։ ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ երկրի արձագանքը «շատ ավելի կոշտ» կլիներ, եթե հարձակումը մարդկային զոհերի կամ վնասվածքների հանգեցներ, սակայն հրաժարվել է մանրամասնել, թե ինչ տեսք կարող է ունենալ նման պատասխանը ապագայում, գրում է The Guardian-ը։

Ավելի վաղ Ռադոսլավ Սիկորսկին գերմանական Frankfurter Allgemeinen Zeitung պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Լեհաստանը և ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է դիտարկեն Ուկրաինայի տարածքի վրա օդային թիրախներ որսալու հարցը՝ հիշեցնելով, որ այս գաղափարը քննարկվել է դեռ մեկ տարի առաջ։