Ուխտադրուժները.... «տիրադավ» հոգևորոկանները դ...

Նիկոլ Փաշինյանին միացած և դրանով «տիրադավ» կոչմանն արժանացած մի շարք եպիսկոպոսներ հայտարարություն են տարածել, որտեղ, մասնավորապես, դժգոհել են Վեհափառ Հայրապետից՝ Եպիսկոպոսաց ժողովը հետաձգելու համար։

Հայտարարության մեջ «տիրադավ» եպիսկոպոսները պնդում են, թե հավատարիմ են իրենց հոգևոր երդմանը.
«Ինչ վերաբերում է Մայր Աթոռի կողմից մեզ ուղղված անհիմն մեղադրանքներին, մեկ անգամ ևս ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ մեր անմնացորդ ուխտը Սուրբ Էջմիածնի հանդեպ, հավատարմությունը՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին ու կանոններին, ավանդություններին և մեր զինվորյալ միաբանությանը»։

Իսկ ինչ է ասում այն ուխտագիրը, որով երդվել են այս բոլոր հոգևորականները.

«Ձեռնադրությամբ կամավոր ստանձնած ուխտադրությունը. «Խոստանում և ուխտում եմ հավատարիմ լինել Սուրբ Էջմիածնին մինչև իմ կյանքի վերջը և հլու հնազանդությամբ շարունակել մնալ հրամանների և իշխանության տակ Կաթողիկե Սուրբ Մայր Աթոռի, որին Սուրբ Հոգու ընտրությամբ՝ Հայաստան աշխարի առաջին լուսավորիչ Սուրբ Առաքյալներից և նրանց օրինական հաջորդ՝ մեր առաքելաշավիղ Հայրապետ Սուրբ Գրիգորից անընդհատ դասավորությամբ ու ուղիղ հաջորդությամբ այսօր բազմում է Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, և [խոստանում եմ հնազանդվել] նրա օրինական հաջորդներին՝ հարգելով ու կատարելով բոլոր հրամանները» (ուխտագիր, 3-րդ կետ)։

Ակնհայտ է, որ այս հոգևորականները դրժել են իրենց երդումը և միացել այն իշխանությանը, որը, ըստ բազմաթիվ դիտարկումների, վարում է եկեղեցու նկատմամբ ճնշման և հակաեկեղեցական օրակարգի քաղաքականություն։