«Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT) գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Բիքշեկում կայացած «ԹՊԿ պետության ղեկավարների խորհրդի 11-րդ գագաթնաժողովին»։
Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Նա նշել է, որ քննարկումները գագաթնաժողովում վերաբերել են «Թյուրքական աշխարհի» ուժեղացմանը, տնտեսական ինտեգրմանը, կայուն զարգացմանը, թվային ապագային և անվտանգությանը։
Օմուրալիևը հայտնել է, որ կազմակերպության անդամ երկրների, արտգործնախաարների և առնչվող մյուս նախարարությունների կողմից ստորագրվել է ընդհանուր առմամբ 16 համաձայնագիր, Գագաթնաժողովն էլ ամփոփվել է «Բիշքեկի հայտարարության» ստորագրությամբ։
Հայտարարությունը ենթադրել է «ԹՊԿ»-ի նոր դրոշի ընդունում, 2025-ի «ԹՊԿ» ոչ պաշտոնական գագաթնաժողովի անցկացումը Հունգարիայում, «ԹՊԿ» քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի ստեղծում, «Թյուրքական կանաչ ֆինանսավորման խորհրդի» ձևավորում, «Թյուրքական աշխարհի» իդեալների պահպանման և ամրպանդմանը միտված «Թյուրքական աշխարհի պայմանների» հաստատում, ինչպես նաև ԹՊԿ անդամ երկրների «Կարմիր մահիկի կազմակերպությունների» միջև «Թյուրքական կարմիր ցանցի» ստեղծում։
Դրա համաձայն՝ Բիշքեկին տրվել է նաև «2025-ի թյուրքական աշխարհի թվային մայրաքաղաքի ստատուս» և ընդունվել է «Թյուրքական աշխարհի կանոնակարգն ու ԹՊԿ մշտական ներկայացուցիչների ղեկավարությունը»։
Նշենք, որ հայտարարությամբ նախատեսվում է նաև «ԹՊԿ» անդամ երկրների կենտրոնական բանկերի խորհրդի ձևավորում և համագործակցություն թվային էկոնոմիկայի ոլորտում։
Դրանում ընդգծվել է նաև, որ անդամ երկկրների միջև ստորագրվել են փոխըմբըռնման հուշագրեր տիեզերագնացության ոլորտում համագործակցության և «ԹՊԿ»-ի լայն լեզվի մոդելի զարգացման վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել նաև Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին, ընդգծվել է այնտեղ տիրող հումանիտար վիճակի առումով թյուրքական պետությունների խորը անհանգստությունը, դատապարտվել է քաղաքացիաան անձանց թիրախավորումը, ինչպես նաև շեշտվել է միջազգային իրավունքին համապատասխան անհապաղ և տևական հրադադարի հաստատման, ինչպես նաև ՄԱԿ ԱԽ-ի որոշումների կյանքի կոչման անհրաժեշտությունը։
Հայտարարության մեջ կոչ է արվել նաև անխոչընդոտ հումանիտար օգնություն հասցնել Գազա, ինչպես նաև Իսրայել-Պաղեստին հակամարտության համար երկու պետություն ստեղծելու լուծման հիմքով «արդար և տևական» լուծում գտնել։
Կոչ է արվել նաև անհապաղ հրադադար հաստատել Լիբանանում, ինչպես նաև նշվել է խորը անհանգստություն Լիբանանում տեղակայված «ՄԱԿ ժամանակավոր խաղաղապահ ուժերի» ուղղությամբ իրականացվող «դիտավորյալ հարձակումներրի» մասով։