Թույլ չենք տա, որ մեծ պետությունները մեզ օգտա...

Մենք թույլ չենք տա, որ մեծ տերությունները մեզ օգտագործեն այնպես, ինչպես Ուկրաինային են օգտագործում։

Հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։

«Որքան էլ մեզ սպառնան պատժամիջոցներով, միևնույն է, խաղաղությունը Վրաստանում պահպանվելու է։ Մենք մշտապես առաջ ենք տանելու մեր երկրի ու ժողովրդի շահերը»,- ասել է Կալաձեն։