«Թութակներ» տեղամասից դեպի աջ հայտնաբերել և տ...

Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները «Թութակներ» տեղամասից դեպի աջ՝ Դիզափայտ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին, հայտնաբերել և տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն:   Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով կկատարվի դատաբժշկական փորձաքննություն:   Այսպիսով, զինադադարից հետո հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1546: